Սենատը հայամետ Թուլսի Գաբբարդին հաստատել է Ազ...

ԱՄՆ Սենատը հայամետ կոնգրեսական Թուլսի Գաբբարդի թեկնածությունը հաստատել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Նախկին դեմոկրատ կոնգրեսականի թեկնածությունը հաստատվել է 52 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ: Սենատի մեծամասնության նախկին առաջնորդ, հանրապետական ​​Միթչ Մաքքոնելը միացել է դեմոկրատներին՝ դեմ քվեարկելով նրա հաստատմանը, գրում է bbc.com-ը:

Գաբբարդի առաջադրման գործընթացը դժվար էր, և երբեմն թվում էր, թե նա կարող էր կորցնել հանրապետականների ձայները, և դրա հիմնական պատճառը հետախուզության ոլորտում փորձի բացակայությունն է:

Որպես ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն՝ Գաբարդը կվերահսկի 18 հետախուզական գործակալություններ, այդ թվում՝ ԿՀՎ-ն, ՀԴԲ-ն և Ազգային անվտանգության գործակալությունը և կկառավարի ավելի քան 70 միլիարդ դոլարի բյուջեն:

Գաբբարդը անսասան աջակցություն է ցուցաբերել հայկական հարցերին: Որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ նա համահովանավորել է Հայոց ցեղասպանության վեաբերյալ բանաձևը և 2017 թվականին մեկնել է Արցախ։  2020 թվականին նա դատապարտել է Թուրքիայի դերը Արցախի դեմ պատերազմ հրահրելու գործում՝ հայտարարելով, որ «Թուրքիան ուղարկում է «ԱլՔաիդա»-ի հետ կապված անձանց՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ոչնչացնելու համար»։

Նշենք, որ Հայ դատի հանձնախումբն արդեն շնորհավորել է Գաբբարդին: