«Չկա այդպիսի ճգմաժաամ, կա առանձին անձանց, գուցե և առանձին ուժերի` այդպիսի ճգնաժամ տեսնելու ցանկություն: ՍԴ-ն գործում է, ունի լեգիտիմ անդամներ, նախագահ, դատավորներ: Վերլուծելով բոլոր կարծիքները` սկսում եմ աստիճանաբար համոզվել, որ այստեղ իրավունքի խնդիր չկա, քանի որ իրավունքի հարցը լուծված է: Հիշեցենեմ` գործող Սահմանադրության 213 հոդվածը հստակ սահմանում է, որ սահմանադրության 7-րդ գլուխը, որը վերաբորում է դատական իշխանությանը, ուժի մեջ մտնելուց հետո Սդ անամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը»,- այսօր լրագրչողների հետ հանդիպմանը Սահմանադրկան դատարանում ճնգաժա լինել-չլինելու հարցի մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Այստեղ չկա իրավունքի վեճ, կա քաղաքական շահերի խնդիր, և առաջին կարծիքը ինձ մոտ ձևավորվել է հենց ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրվելու օրը, երբ նա Աժ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է:
Այն, որ ՍԴ անդամը, ով ապագայում ինքն իրեն նախագահ է տեսնում, ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական է համարում, սրանով պետք է վերջակետ դնել իրավական վեճերին»,- ասաց նա:
Պատգամավորը կոչ արեց ղեկավարվել երկրի հիմնական օրենքով, կողմ դնել անձնական ամբիցիաները և հասարակության շրջանում ավելորդ իրարականցում չհարուցել:



