Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքում գրել է.
«Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ հետաձգեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու օրենսդրական դրույթների սահմանադրականության հարցով դատաքննության նիստը։
Այս անգամ նոյեմբերի 16-ին։ Կարծեմ, 4-րդ հետաձգումն է։ Ենթադրում եմ, մեկ անգամ էլ կհետաձգեն՝ թողնելով ընտրություններից հետո՝ անիմաստ դարձնելով գործի էությունը։
Ինչո՞ւ են այսքան բարդույթավորված։ Սահմանադրական դատարանը նաև, նման գործերի պարագայում, օրինաստեղծ գործառույթ ունի։
Ակնհայտ է, որ Հայաստանում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավական նորմերն ու պրակտիկան հակասում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ՀՀ Սահմանադրության սկզբունքներին։
Այս ֆոնին ՍԴ նման վարքագիծը քաղաքական է, կրավորական, ոչ-օգտակար»



