
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարած են ճանաչվել 2025 թվականի ապրիլի 25-ից։
Այս մասին նշված է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ։
«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները»,-նշված է պաշտոնական արձանագրությունում։
Վահե Գրիգորյանը այս տարվա հունվարին 9 տարի ժամկետով ՄԻԵԴ-ի դատավոր է ընտրվել: