Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք ունի Իրանի ա...

Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, և Իրանը կշարունակի իր եղբայրական հարաբերությունները և թույլ չի տա որևէ խախտում այդ հարաբերություններում, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Mehr-ը։

Ի պատասխան Մեդինայում Հաջի ուխտագնացության ժամանակ Իրանի քաղաքացու ձերբակալման հետ կապված որոշ հարցերի՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ «Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հարցը ներկայումս լուրջ ուշադրություն է գրավում առաջացած խնդիրների պատճառով»։

«Ես կապի մեջ եմ Հաջի կազմակերպության իմ գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ իրանցի ուխտավորների Սաուդյան Արաբիա ուղարկելու գործընթացում որևէ խափանում չլինի», - ասել է նա։

Արաղչիի խոսքով՝ Իրանը շատ լուրջ է վերաբերվում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին։

«Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, և մենք կշարունակենք մեր եղբայրական հարաբերությունները և թույլ չենք տա որևէ խախտում այդ հարաբերություններում», - հավելել է նա։

Երեկ իրանական լրատվամիջոցները հաղորդել են Սաուդյան Արաբիայում իրենց հայրենակցի ձերբակալման մասին, ով այնտեղ էր գնացել որպես ուխտավոր։