
Էր Ռիադը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդել Ռահման բեն Սուլեյման ալ-Ահմադը։
«Թագավորությունը, մասնակցելով ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումներին, աջակցություն է հայտնում բոլոր որոշումներին, որոնք ուղղված կլինեն Ուկրաինայում ճգնաժամի ապաթեժացմանը։ Թագավորությունը պատրաստ է միջնորդական ջանքեր իրականացնել՝ ներգրավված կողմերի միջեւ շփումների հաստատման նպատակով»,- ասել է դիվանագետը։