Սաուդյան Արաբիան հերքում Է նավթի արդյունահանումը նվազեցնելու մասին ՕՊԵՔ+ի համաձայնագրի մասնակից երկրների որոշման քաղաքական աստառը եւ դրա ուղղվածությունը որեւԷ երկրի դեմ: Այդ մասին, ասվում Է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը լիովին հերքում Է այդ հայտարարությունները, որոնց հիմքում փաստեր չկան եւ հենվում են ՕՊԵՔ+ի որոշումը զուտ տնտեսական շրջանակներից դուրս ներկայացնելու փորձի վրա: Այդ որոշումը միաձայն ընդունվել Է խմբի բոլոր երկրների կողմից… Այդ որոշման ընդունումը մեկ ամսով հետաձգելը, որն առաջարկել Է ԱՄՆ-ը, բացասական տնտեսական հետեւանքներ կունենար»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
«Սաուդյան Արաբիան Վաշինգտոնի հետ հարաբերությունները դիտարկում Է որպես ռազմավարական, որոնք ծառայում են հօգուտ երկու երկրների շահերի»,-հավելել են ԱԳՆ-ում: Անցած շաբաթ պետությունները, որոնք մտնում են ՕՊԵՔ+ի համաձայնագրի մեջ, որոշում են ընդունել նվազեցնել նավթի արդյունահանումը 2 միլիոն բարելով՝ գործարքի գործողությունը երկարացնելով մինչեւ 2023 թվականի վերջը, ինչն առաջացրել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դժգոհությունը:
Վաշինգտոնը հայտարարել Է Սաուդյան Արաբիայի նկատմաբ քաղաքականությունը վերանայելու ցանկության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: