Գործադիրն այսօր որոշում կայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊԸ-ին տրամադրված հարկային արտոնության մեջ (ԱԱՀ հարկը 3 տարով հետաձգելու մասին) փոփոխություն կատարել և ևս մեկ տարով երկարաձգել արտոնության ժամկետը (մինչև 2021 թվականի օգոստոսի 20-ը):
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ժամկետի երկարաձգումը պայմանավոված է հավելվածով հաստատված ցանկում նոր հումքատեսակների ավելացմամբ, որոնք նախատեսվում է ներմուծվել երկու տարվա ընթացքում:
Նախարարը նշեց, որ կազմակերպությունը գործում է 2002 թվականից, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ Արագածոտնի մարզում:
«Անցյալ որոշմամբ եղել է 286,5 մլն դրամ ընդհանոըւր արժեքով ապրանքներ ներկրելու համար ավելացված արժեքի հարկի հետաձգում 3 տարի ժամկետով: Այս լրացմամբ առաջարկվում է եւս 300 մլն դրամ արժեքով ապրանքների ներմուծման համար ԱԱՀ հետաձգել: Կազմակերպությունը նշել է, որ կստեղծի 14 նոր աշխատատեղ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ներդրումների ծավալն ավելի քան 2 անգամ աճում է:



