Այսօր կայացավ Երկրապահ կամավորական միության վարչության փակ նիստ, որի ժամանակ հաստատվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում:
Նիստում նաև որոշվեց, որ նոր վարչությունը կընտրվի փոքր կազմով՝ 184 հոգու փոխարեն 25 հոգի: Ապրիլի 7-ին կկայանա ԵԿՄ համագումարը: Այդ օրն էլ կընտրվի նախագահը:



