«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, իրա հետ էդքան քայլել ենք: Չեմ ուզում առաջ ընկնեմ: Դա իրավապահ մարմինների որոշելիքն է՝ եթե ինքն արդար է, կարդարացվի»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին: Սասուն Միքայելյանը միևնույն ժամանակ նշեց, որ ինքը համամիտ չէ հնչեցված այն գնահատականների հետ, թե գործը կարվել է, շինծու է: Ըստ նրա՝ նոր Հայաստանում գործ չի կարվում.«Էտ «կարվածները» պիտի քանդվեն Նոր Հայաստանում: Ներկայիս իշխանության օրոք ոչ մի նման բան չի կարող լինի»:



