«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է ավտոերթ իրականացնել դեպի Արցախ: Հայտարարության մեջ, մասնավորապես, գրված է.
Արցախը ՀՀ անբաժանելի մաս է և վերջ
Սիրելի հայրենակիցներ,
Նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։ Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»։



