Սարուշենում կրակում են քաղաքացիների ուղղությա...

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:       

Հայկական կողմից կորուստներ չկան:   

Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։