Սարսափելի լուրեր են ստացվում ԼՂ-ից․ Շառլ Միշե...

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն։ Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական հարթակում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այսօր սարսափելի լուրեր են ստացվում նախկին Լեռնային Ղարաբաղի շրջանից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ կասեցվեն, որպեսզի հնարավոր լինի իրական երկխոսությունը Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է Շառլ Միշելը։