Սառնաղբյուրում բնակարանամուտ են տոնել 8 ընտան...

Անի համայնքի Սառնաղբյուր գյուղում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ սրանք այն ընտանիքներն են, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։ Շիրակի մարզում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու է դարձել 25 ընտանիք։

Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ։