Սարիկ Մինասյանը «ռազբորկի» է կանչում իրեն մեկ...

Մարտի 30–ին կայացած Գյումրու ՏԻՄ ընտրություններում պարտություն կրած Սարիկ Մինասյանն այլևս նախկին սիրալիրը չէ, ինչպես, որ իրեն ցույց էր տալիս քարոզարշավի օրերին և դրանից առաջ։ Հիմա Սարիկ Մինասյանը «կատաղի» պայքար է մղում անգամ իր սոցիալական ցանցի էջում գրվող մեկնաբանությունների հեղինակների հետ։
Մասնավորապես Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձի տակ, ֆեյսբուքյան օգտատեր Տոմա Սիմոնյանը մեկնաբանություն է թողել, ինչն առաջացրել է Մինասյան Սարիկի վրդովմունքը, և վերջինս օգտատիրոջ ամուսնուն, կամ եղբորը «ռազբորկի» է կանչում։

Ներկայացնում ենք սքրին–շոթը։