Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը բեկու...

Այսօր մենք բոլորս տոնում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը։ Այն հայ ժողովրդի պայքարի , մեր նախնիների սխրանքի և կամքի դրսևորման խորհրդանիշն է, հայ ժողովրդի Հայրենիքում ապրելու իրավունքն է ։ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերը բեկումնային եղան մեր ժողովրդի պատմության մեջ և մեզ ապացուցեցին, որ հայ ժողովուրդն ի զորու է իրացնել անկախության և ինքնիշխանության իր իրավունքը նույնիսկ պատմական ծանրագույն իրավիճակում։
Առաջին Հանրապետության ամենակարևոր դասն այն է, որ միայն պատմական իրավիճակի ճիշտ գնահատականը , հայ ժողովրդի առջև ծառացած նպատակների ու խնդիրների հստակ ընկալումը, ազգի միասնականությունն ու ազգային համերաշխությունը կարող են երաշխիք լինել, որ մենք կկարողանանք իրականացնել հայության բոլոր սերունդների երազանքը ՝ ունենալ ինքնիշխան և անկախ երկիր ։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը ,
Կեցցե Արցախի Հանրապետությունը ,
Կեցցե Հայկական Սփյուռքը։
Կամուրջ քաղաքացիական նախաձեռնություն։