Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։
Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյմբերի 29-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, և որ դա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար: