Սանկտ Պետերբուրգում փակվել է Լեհաստանի գլխավո...

ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 5-ին նոտա է հղել լեհական կողմին՝ տեղեկացնելով, որ ի պատասխան նոյեմբերի 30-ին Լեհաստանի իշխանությունների կողմից Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման՝ ռուսական կողմը չեղյալ է հայտարարում Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը 2025 թվականի հունվարի 10-ից գործելու վերաբերյալ իր համաձայնությունը։ Դրա մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ղեկավարվելով փոխադարձության սկզբունքով՝ Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության երեք դիվանագիտական ​​աշխատակիցներ հայտարարվել են «անցանկալի անձ» և մինչև նշված ժամկետը պետք է լքեն Ռուսաստանի տարածքը։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ վերջին տարիներին Լեհաստանի իշխանությունները բացահայտ թշնամական քաղաքականություն են վարել Ռուսաստանի նկատմամբ, գրեթե ամբողջությամբ քանդել են ռուս-լեհական հարաբերությունների երկար տասնամյակների ընթացքում կառուցված ճարտարապետությունը և բացահայտորեն հայտարարում են ՌԴ-ին «ռազմավարական պարտություն» պատճառելու անհրաժեշտության մասին։ Այդ հակառուսական կուրսի դրսևորումներից էր Պոզնանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին հնարովի պատրվակը։

Լեհական կողմին ընդգծվել է, որ Մոսկվան ձեռնարկել և կշարունակի կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլի համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։