Սանկտ Պետերբուրգից Սամարղանդ թռչող Boeing-ը՝...

Սանկտ Պետերբուրգից Սամարղանդ չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 173 ուղևոր, արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

Պատճառը եղել է կայունացուցիչի անսարքությունը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։

Այժմ մասնագետները պետք է ուսումնասիրեն օդանավը, որը պատկանում է UTair ավիաընկերությանը: