«Սանիթեք»-ը հանդես կգա Երեւանի քաղաքապետի հայ...

Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության համաձայն որի միակողմանի կերպով ամբողջությամբ լուծարել է «Սանիթեք»-ի հետ կնքված պայամանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ:

Այդ մասին նշվում է «Սանիթեք» ընկերության տնօրինության հայարարությունում։

Երեւանի քաղաքապետարանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ ունեցած երկու պայմանագրերը: Տեղեկությունը երեւանցիներին ուղղված իր տեսաուղերձում առավոտյան հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը: