Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի` լրագրողների հետ հանդիպմանը Antifake.am կայքի լրագրողը Դավիթ Սանասարյանի առջև նկար դրեց և հարցրեց, թե ինչ ապրանքանիշի կոստյում է կրում այդ լուսանկարում ու որքան արժե այն։
Չնայած Դավիթ Սանասարյանը խուսափեց պատախանել հարցին, լրագրողն էլ պնդեց` ըստ փորձագետների` կոստյումը Ստեֆանո Ռիչչի ապրանքանիշ է և արժե երեք միլիոն։
«Ով որ ասել է՝ ես կնվիրեմ, լավ է, որ իմ նասկիները չեն տեսնում, դրա վերաբերյալ էլ ինչ-որ բան կասեն», - ասաց Դավիթ Սանասարյանը։
Լրագրողներից մեկը կատակեց` չինակա՞ն է, Սանասարյանն էլ ասաց` ես կեղծ բան չեմ կրում:



