Սանասարյանի խոսքով՝ իր և Արթուր Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով պետք է կապ չունենան այս քրեական գործի հետ: Բացի այդ, նա կոչ արեց, որ իրեն առաջադրված մեղադրանքի մասին Վանեցյանը չխոսի:
Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, և որևիցե խնդիր չի եղել: Բայց կոչը շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, չխառնվեն, որովհետև դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:



