
Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունները նորմալ են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործարար Սամվել Կարապետյանը: Հարցին՝ ներդրումներ պատրաստվում է արդյո՞ք անել, գործարարը պատասխանել «Անում ենք»: Կարապետյանը նաև ասել է, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում սկզբնական փուլում է: Հարցին՝ աշխատելու է արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունների հետ, Կարապետյանը պատասխանեց «Արդեն աշխատում ենք»:
Գործարարն ասաց, որ այլ նախագծեր էլ կան, որոնց մասին հերթով կհայտնվի: