Սամվել Կարապետյանի աջակիցներից 17 անձ ձերբակա...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշեցին նախարարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։