Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը պաշ...

Արցախի հերոս Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, պաշտոնապես գրանցվել Է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունի իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։ 

«Այս որոշմամբ վավերացվել է  ս.թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած կուսակցության հիմնադիր համագումարի որոշումները, ըստ որոնց Արցախի հերոս Սամվել Բաբայանի նախագահությամբ այսուհետեւ Արցախում գործելու է ազատական եւ առաջադիմական «Միասնական հայրենիք» կուսակցությունը»,- նշված է գրառման մեջ: