Ծիծեռնակաբերդում` լրագրողների հետ զրույցում, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ժամանակին անհրաժեշտ էր ինչ-որ մի բան նախաձեռնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հենց այդ նկատառումով էլ առաջ եկավ «ֆուտբոլային դիվանագիտությունը», բայց պետք է դիտարկել նաև այն փաստը, որ Թուրքիան նույնպես դրան պատրաստ պետք է լինի.
«Հայաստանն անպատրաստ իրավիճակում սկսեց այդ գործընթացը: Թուրքական պետությունը մտավ այդ պրոցեսի մեջ և իր բոլոր հնարավորություններով շահեց այդ պրոցեսից ու պրոցեսը վիժեցրեց: Հայաստանը ոչինչ չշահեց այս ամենից: Ես կարծում եմ, որ ցանկացած նմանատիպ նախաձեռնություն անելուց առաջ մենք պետք է լավ նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ ընդհանրապես դրանից շահի մարդկությունը»:
Մարուքյանը շեշտեց՝ սահմանների բացումն այլընտրանք չունի և պետք է հասնել դրան: Պատգամավորը նշեց նաև, որ անցյալի փորձը ցույց է տվել, որ առանց նախապայմանների փորձը չի աշխատում:



