Սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ նի...

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման  հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Այդ գործընթացը պետք է ընթանա քաղաքակիրթ և խաղաղ ձևով ՝ միջազգային իրավունքի հիման վրա», - նշել է նա:

Բայրամովն ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքին, որ Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի քննարկումը շարունակվում է: