Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որո...

Տավուշում սահմանազատման հարցը բավական քննարկված է, այդ թվում հանրայնորեն. Գործընթացն ամբողջությամբ հրապարակային է, թե իրավական մասը, թե փաստացի կատարումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա վստահեցրեց, որ այդ գործընթացմն ամբողջությամբ օրինական է. «Եթե դուք ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը եւ ստորագրված կանոնակարգը, դուք կզգաք, որ որեւէ հակասություն չկա գործընթացում:

Սահմանաատման գործընթացը եւ դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատօպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան:

Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա: Դեռ պետք է ներպետական ընթացակարգերը ավարտենք կանոնակարգի հետ կապված»,-ասաց նա:

Հարցին՝ Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը շոշափվե՞լ է, նա պատասխանեց. «Չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետեւ ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր եւ հրապարակային: Առանձին մեկնաբանություններ չեմ տալու»: