Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական...

ՀՀ սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:

Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փասաբանական խմբից։

Հիշեցնենք, որ դիմումները վերաբերում են ՀՀ Քրեական Օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։

Ըստ աղբյուրի, որոշման հրապարակման օրն այս պահին հայտնի չէ։ Գործի քննությունն անցել է գրավոր, չնայած որ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։