Սահմանադրական դատարանն է որոշում՝ Հրայր Թովմա...

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս են քվեարկելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծին:

«Մենք խմբակցությամբ հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում են, հանձնարարել ենք: Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, իր՝ այդ պաշտոնին ընտրվելիս: Կան ժամկետների խախտումներ, թերի դրույթներ կան, հիմնավորումները թույլ են: Ուզում եմ ասել՝ ԱԺ-ն չի որոշում՝ Հրայր Թովմասյանը պետք է մնա՞, թե՞ հեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քննարկմանը»,- ասաց նա: