2021 թվականին, փողոցի ճնշման տակ, Փաշինյանն արձակեց խորհրդարանն ու նշանակվեցին արտահերթ ընտրություններ: Սրա կարծիքը ոչ ոք չհարցրեց: Այս մասին իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, ով վերջին շրջանում մեղադրում է խորհրդարանական ընդդիմությանը մանդատները վայր չդնելու եւ թաքուկ տեղերը ԱԺ-ում պահելու մեջ:
Խաչտրյանը մասնավորապես, նշել է. «Սա, որ հիմա սենց մեծ-մեծ խոսում է, 2021-ին, երբ Փաշինյանը «հրաժարական» տվեց, վախեցավ վարչապետի նոր թեկնածու առաջարկել:
Խորհրդարանն արձակվեց, մանդատից մնաց քաղցր հուշ: Սա ճանկռտելով փորձեց 2021-ին անցնել խորհրդարան:
Խայտառակ պարտություն կրեց, մանդատ ուզեց՝ չտվեցին: Բա, եթե էդ մանդատը, ըստ էս նախկին կլասիկի, հանցակցություն է նշանակում, ինչո՞ւ էր այդքան փափագում մանդատ ստանալ, (բայց xxx ստացավ): Երևի մյուս ընտրություններին մանդատ են խոստացել, դրա համար է փորձում վարկաբեկել ռեժիմի դեմ պայքարողներին»: