Այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ մինչ երեկվա միջադեպը չի եղել պաշտոնական տեղեկատվություն, որ մեզ գերիներ են փոխանցվում, եղել է բամբասանք կամ ակնկալիքներ․«Նման տեղեկություններ եղել են շուրջ մեկ ամիս, որ հնարավոր է մի խմբաքանակ մեզ ռազմագերիներ վերադարձնեն, սակայն մինչ օրս նման լուծում չի եղել: Երեկ իշխանական ԶԼՄ-ներն արդեն խոսեցին այդ մասին, փորձեցին այդ թեմայով փիառ անել, որը թարս բան ստացվեց»,-ասաց նա:
Պատգամավորի կարծիքով, երբ ինքնաթիռն այնտեղից դուրս է գալիս, հայկական ծառայություններն արդեն իմանում են, թե քանի մարդ է գալիս. «Եթե գիտեին, որ նման բան չկա, իսկ ես վստահ եմ, որ գիտեին, նման տեղեկատվություն տալն ու մեր հանրությանը նման ձեւով սթրեսի մեջ գցելը… Սա վիրավորական է, հերթական փնթի, ապաշնորհ պահվածքի արդյունք է, որը նաեւ համատեղվում է նման տրագեդիայի վրա փիառ անելու հետ: Տրագեդիայի վրա փորձել են փիառ անել, սակայն դա չի ստացվել»,-ասել է նա:



