Սա ծաղրանք է․ ժամանակն է՝ գլխավոր դատախազությ...

Ազգային ժողովում հայտարարություններիի ժամին  ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց Ադրբեջանում հայ գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին․«Նախորդ տարվա նոյեմբերի 20-ին գրություն էի ուղարկել գլխավոր դատախազություն, խնդրել էի հայտնել պատերազմի ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերի շրջանակներում ինչ գործողություններ են արվել, մասնավորապես՝ Ադրբեջանի քանի գեներալ է հետախուզման մեջ Հայաստանի կողմից:

«Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ իրենց կողմից միջազգային հետախուզման է ենթարկվել մոտ երեք հարյուր հայ և նրանց մեջ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը: Մենք ուղղակի գիտեինք այսքան անուններ, բայց կան երեք հարյուր մարդ, որոնք միջազգային հետախուզման մեջ են, և Ադրբեջանը ակտիվ քայլեր է անում, որ նրանց նաև Ինտերպոլի միջոցով հետախուզման ենթարկի և ձերբակալի»,-ասաց նա:

«Այսինքն դատախազությունը հարուցում է քրեական գործ, որոշման մեջ գրում, որ քրեական գործը հարուցում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային կոնվեցիաների խախտմամբ, մարդկության դեմ կատարվող հանցագործություններ կատարելու փաստերի կապակցությամբ, սակայն մեղադրանքի առաջադրում և քրեական գործի հարուցում Ադրբեջանի ֆուտբոլային ակումբի մեկնաբանի նկատմամբ, սա ուղղակի ծաղրանք է և կարծում եմ, որ ժամանակն է, որ դատախազությունը սթափվի: Ես կարծում էի, որ առնվազն Ադրբեջանի պաշտպանության նախարարի նկատմամբ պետք է միջազգային հետախուզում հայտարարված լիներ, փոխարենը դատախազության մամուլի հաղորդագրություններից ծանոթանում ենք, որ Արարատի մարզի ձկնաբուծական ոլորտում կան խախտումներ, Լոռու, Տավուշի մարզում կան անտառահատումներ և այսպես շարունակ»,-ասաց նա: