Սա շատ հետաքրքիր գաղտնազերծված սղագրություն է...

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

1993թ. նախագահ Քլինթոնը զանգահարել Ելցինին և համոզում էր խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ վստահեցնելով, որ Մոսկվան կունենա իր և միջազգային հանրության տոտալ աջակցությունը: Ելցինը չեմուչում էր անում, փորձում էր ժամանակ ձգել, հղում անելով Բաքվում իրավիճակի լարվածության վրա:

Հետաքրքիր է չէ՞ նման զարգացումը՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնը նպատակ ուներ Ռուսաստանին զրկել տարածաշրջանային ազդեցությունից: Շատ հաշվարկված քայլեր էին իրականում անում Քլինթոնն էլ՝ որ առաջարկում էր, Ելցինն էլ, որ մերժում էր: