ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրիգից ուղիղ եթերով անդրադարձավ օրեր առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերի ելույթին և այսօր ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին հրավիրել է անձամբ Նաիրա Զոհրաբյանը։
«Սա լկտի և անամոթ սուտ է»,-ասաց Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր կողմից հրավերին։ Ըստ Զոհրաբյանի՝ երբ հայտարարվել է լսումների մասին, հնարավորություն է տրվել հասարակական կազմակերպություններին դիմել և մասնակցել։ Դիմել է նաև «Իրավունքի կողմ» ՀԿ-ն, որը, պարզվել է, ղեկավարում է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Նրա ելույթը դուրս է եղել օրակարգից։ Օրակլարգում ընդգրկված են եղել դատաիրավական հարցերը, հաշմանդամություն ունեցողների խնդիրները և երեխաների հիմնահարցերը։
«Ես պիտի շատ խնդրեմ Ձեզ հրապարակել իմ անունից ուղարկված պաշտոնական հրավերը։ Դուք չեք կարող նման բան հրապարակել, քանի որ նման հրավեր չկա և գոյություն չունի։ Ես հասկանում եմ, որ քաղաքականությունը շատ բարդ արվեստ է, քաղաքականությունը շատ դեպքերում անմաքուր գործ է, բայց փորձենք քաղաքականության մեջ բոլորս լինել պարկեշտ, բոլորս լինել ազնիվ և սկզբունքային»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ խոսքն ուղղելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին։



