Խրոխտ ձայնով ամբողջ ընթացքում խոսող դատախազները այսօր հրաժարվեցին մասնակցել դատական նիստին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ դատախազությունը ուներ բացառիկ հնարավորություն՝ ցույց տալու, որ օրենքի գերակայությամբ են առաջնորդվում, ինչպես իրենց նիստերին ասում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:



