ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և խնդիրն այդ փրկության ճիշտ ճանապարհը գտնելն է։
Ընդդիմության հիմնական առաջադրանքը առկա հսկայական հակաիշխանական տրամադրությունները կապիտալիզացնելը և ընտրություններին բարձր մասնակցության ապահովումն է։
Առաջ պետք է շարժվել ամենաիրատեսական ու ամենաարդյունավետ տարբերակով։
Այդ իմաստով կարծում եմ, խոշոր ընդդիմադիր բլոկերի ձևավորումը կարող է լուծել վերոնշված խնդիրները և թույլ տալ յուրաքանչյուր բլոկի մոբիլիզացնել թիրախային լսարանի։ Արհեստական միավորումներն այս իմաստով կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
Այս օրերին դուք ականատես լինում եք այդպիսի բլոկների ձևավորմանը, հույս ունենք, որ այդ գործընթացը կշարունակվի։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի շրջանում անկյունաքարային հարցերի շուրջ համախոհության ձևավորմանը, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մեր առաջ քաշած հինգ կետերի շուրջ համախոհություն առկա է և հույս ունեմ դա դրսևորելու արդյունավետ մեխանիզմներ կստեղծենք։



