Սա ի՞նչ հայտարարություն էր. մենք որոշել ենք ց...

«Այստեղ հայտարարություն հնչեց, թե մենք որոշել ենք ցրել ԱԺ-ն։ Բայց խորհրդարանը նման որոշում ընդունելու իրավունք ունի՞, կամ կա՞ նման որոշում։ Սա ի՞նչ հայտարարություն էր»,- այսօր ԱԺ-ում, դիմելով Արարատ Միրզոյանին, հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նշենք, որ այսօր իր ելույթի ժամանակ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էր նշել, որ կա ԱԺ-ն ցրելու որոշում, և առաջարկել, որ հետագա աշխատանքների համար յուրաքանչյուր ֆռակցիայից մեկ պատգամավոր, ինչպես նաև անկախ պատգամավորները նստեն ու քննարկեն՝ ինչ նոր գործիքակազմի կարիք ունեն պատգամավորները՝ իրենց աշխատանքն էլ ավելի արդյունավետ կատարելու համար։

Ի պատասխան պատգամավորի հարցին, ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց՝ այդչափ կարևոր հարցը բարձրացնելու համար։