Սա հրաժարում է ազգային նպատակներից, հակառակն...

Չափազանց կարևոր էր, որպեսզի գնահատականները ոչ միայն լինեին համապատասխան, այլ նաև Հայաստանի ու Արցախի իրավունքների պաշտպանությունը դրվեր միջազգային հարթության մեջ՝ միասնականության և անխոցելիության հենքի վրա: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մենք նաև մեր վարքագծով ցույց տվեցինք, որ պատրաստ ենք իրար հետ խմբագրել նախաձեռնությունը: Քանի որ խոսք եղավ առաջարկությունների ամփոփ ներկայացնեմ՝ ՔՊ ներկայացրել էր մեր հայտարարության նախագծի 18 մասերի վերաբերյալ առաջարկություններ, 9 առաջարկությունները մենք միանգամնից ասել ենք, որ ընդունելի են, 5-ի մասով ասել ենք, որ  անընդունելի են, բայց պատրաստ ենք քննարկել և համարժեք լուծումներ գտնել, 4-ն ասել ենք, որ սկզբունքային անընդունելի են»: