
Մեր նպատակները մեծ են եւ մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի հաղթանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհնյանը:
«Այնտեղ, որտեղ բնակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Այս պատերազմի ընթացքում որոշ ժամանակահատվածներում բանակը միայնակ էր մնացել: Մեզ համար հասկանալի է, որ այս ամենը արդյունք է ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման: Այս իշխանությունները եւ կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որեւէ հատկանիշ չունի: Նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ: Մեր ամբողջ պատմության ընթացքում մեր կողքին կարմիր թելով անցել է մի շատ կարեւոր առանձնահատկություն, որ վտանգի պահին մենք միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ այս իշխանությունը այդ առանձնահատկությունը հիմնովին ոչնչացրեցին»,-հայտարարեց նախկին նախարարը: