Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողն...

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԳՆ պաշտոնական արձագանքը՝ գրելով․ ««Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ադրբեջանական կողմը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք: Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից:

ՀՀ ԱԳ նախարարությունը հուսով է, որ ադրբեջանական կողմը կանսա այդ կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման:

Հայաստանի Հանրապետությունը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, ինչի մասին տեղեկացրել է նաև իր գործընկերներին տարբեր հարթակներում»։

 

  1. Ամերիկյան կողմի չոր ու հստակ ձևակերպմանը չոր ու հստակ չեն պատասախանել:

 

  1. Սա դիվանագիտական ձևակերպում չի, լղոզված անողնաշար հայտարարություն է:

 

  1. Տարածքային ամբողջականությունը չեն կարողացել պաշտպանել ո՛չ բանակով, ո՛չ դիվանագիտությամբ:

 

  1. Ոչ ոքին կոչ չի արվում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը»: