Սա այն հատվածի մոտակայքում է, որտեղ պետք է ակ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը գրում է.

«Սա Աջափնյակ համայնքի Նազարբեկյան թաղամասի(43,44,48 ,41 շենքերի և կից փողոցների) վերևի հատվածն է ,որի աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով։ Այսօր առավոտյան աշխատանքի գնալուց ականատեսը եղա թաղամասի հատվածական աղբահանության ,ներքևի հատվածի աղբը տարել են ,իսկ վերևինը `ոչ։

Սա այն հատվածի մոտակայքում է ,որտեղ պետք է ակադեմիական քաղաք կառուցվի ։

Կա նաև աղբամանների պակաս։

Հետևողական եմ լինելու բոլոր հարցերում ,որ բնականոն աշխատի Երևանի քաղաքային իշխանությունը ։

28.11.2023»