Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն դարձավ ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարը՝ փոխարինելով նորվեգացի Յենս Ստոլտենբերգին, ով այս պաշտոնը զբաղեցնում էր ռեկորդային 10 տարի։
Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստում։
Հանձնելով իր լիազորությունները՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ երբ 2014 թվականին միացել է դաշինքին, ՆԱՏՕ-ն «միայն փոքր աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, սակայն այժմ այդ աջակցությունը զանգվածային է, և այն համակարգելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ի հատուկ շտաբ»։



