Ռուսաստանը ոչ մեկին թույլ չի տա միջամտել իր ներքին գործերին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։
«Ռուսաստանի քաղաքական համակարգը երկրի ինքնիշխանության հենասյուներից մեկն է: Մենք կշարունակենք զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները: Մենք թույլ չենք տա որևէ մեկին միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 29-ին տարեկան ուղերձով դիմելու է Դաշնային ժողովին:



