Ռուսաստանը վավերացրել է Վենեսուելայի հետ ռազմ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով վավերացրել է Վենեսուելայի հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Օրենքի հիմնական դրույթների համաձայն՝ կողմերը դեմ են հանդես գալիս միակողմանի պատժամիջոցներին, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի մյուս նորմերն ու սկզբունքները, պայքարում են գաղութատիրության պատմության ժառանգության ու կեղծման դեմ, ռասիզմի, ցեղասպանության և այլ հանցագործությունների մերկացման համար։

Բացի այդ, ըստ օրենքի դրույթների՝ Ռուսաստանը և Վենեսուելան համագործակցում են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության, դրանց կրճատման և չտարածման ոլորտում։ Մոսկվան և Կարակասը պահպանում են կապերը նաև էներգետիկայի բնագավառում։ Բացի այդ, պայմանագրի կողմերը ձևավորում են ռուս-վենեսուելական անկախ ֆինանսական ենթակառուցվածք։

Ըստ հրապարակման՝ Մոսկվան և Վենեսուելան զարգացնում են համագործակցությունը իրենց մարզական ֆեդերացիաների միջև, ինչպես նաև մշակութային ու հումանիտար կապերը։

Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2025 թվականի մայիսի 7-ին։