ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չարագործները փորձում են լարել իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության ղեկավարը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Նա առաջարկեց քննարկել ազգամիջյան հարաբերությունների թեման։
«Այսօր մենք նույն հարցերով ենք զբաղվելու Ռուսաստանի անվտանգության, տվյալ դեպքում՝ ներքաղաքական անվտանգության ապահովման հետ կապված՝ հաշվի առնելով այն ջանքերը, որ մեր չարագործները դեռ գործադրում և սրում են իրավիճակը` լարելու համար Ռուսաստանի Դաշնության ներսում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտանք նրանց դա անել»,- ասել է Պուտինը։