Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայի հակամարտո...

Ռուսաստանը շահագրգռված է Ուկրաինայի հակամարտության հնարավորինս արագ ավարտով, բայց կարևոր է հասնել սկզբնական նպատակներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի։ Եվ այն կարող է ավարտվել, երբ Ռուսաստանը հասնի իր սկզբնական նպատակներին», - ասել է Կրեմլի խոսնակը։