
Ռուսաստանը փորձարկում է Կիևի պատրաստակամությունը կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ Ուկրաինային հրադադար առաջարկելով։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի կողմից առաջարկվող Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է ստուգել Կիևի պատրաստակամությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության ուղիներ գտնելու հարցում», — նշել է նա։