Ռուսաստանը ՆԱՏՕ-ին վերաբերվում է որպես թշնամական դաշինքի, որը համապատասխան գործողություններ է ձեռնարկում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, դա մեզ համար թշնամական դաշինք է։ Դա մի դաշինք է, որը մեզ համարում է իր թշնամին և ձեռնարկում է թշնամական բնույթի համապատասխան գործողություններ։ Ահա թե ինչպես ենք մենք վերաբերվում այդ դաշինքին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այս կերպ նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ երկիրը լուրջ կերպով դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը՝ այն բանից հետո, երբ դաշինքի անդամները Վաշինգտոնին աջակցություն չցուցաբերեցին Իրանի հետ հակամարտությունում։



