Ռուսաստանը միտումնավոր է հրահրել Հայաստանի և...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով, գրում է tert.am-ը հղում տալով Reuters-ին։

Գործակալությունը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը տեղի են ունեցել սեպտեմբերին, դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։

France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:

«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի,  Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը  և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։